Հուլիսի 16-ի երեկոյան ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ մի տղամարդ Տավուշ բնակավայրի իր կացարանում ապօրինի զենք-զինամթերք է պահում։
Կացարանի զննությամբ հայտնաբերվեց գործարանային համարով «Իժ» հրացան, ինքնաձիգի փամփուշտներ, պարկուճներ, 260 գրամից ավելի վառոդի կտորներ, 90 գրամից ավելի վառոդանման փոշի, արճճե գնդակներ և այլն։ Հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչություն՝ փորձաքննության։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։