Տոկիոյի օլիմպիական խաղերի ընդհանուր ծախսը կազմել է 15,4 միլիարդ դոլար, – ՄՕԿ- ի 138-րդ նստաշրջանում ասել է կազմկոմիտեի գլխավոր քարտուղար Տոշիրո Մուտոն:Հայտնում է ՀԱՕԿ-ը։
Նա նշել է, որ միջոցառման հետաձգումից հետո խաղերի բյուջեն վերանայվել է: Լրացուցիչ 900 միլիոն դոլար է ծախսվել օլիմպիական խաղերի անվտանգ անցկացման համար: