![](https://armlur.am/wp-content/uploads/2021/07/1cac4da52f1cda8b744dea5648d9dcea.jpeg)
Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ»,-ասվում է փաստաթղթում։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ մեր բացառիկ տեղեկությունների համաձայն` իշխանությունները որոշում են կայացրել, որ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին նշանակեն ՀՀ պաշտպանության փոխնախարար եւ կարճ ժամանակ անց, մի քանի օրից նշանակել Պաշտպանության նախարար: Ասել է թե` Վաղարշակ Հարությունյանին մոտ օրերս կազատեն նախարարի պաշտոնից: