ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերով, հատկապես՝ Երասխ/Սադարակ հատվածի վերջին դեպքերով:
«Մենք երկու կողմին կոչ ենք անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը և առարկայական բանակցությունների վերսկսման տիրույթ ստեղծել»,– ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր ադրբեջանական զինուժը կրակ է բացում Արարատի մարզի Երասխ համայնքի գյուղերի հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ։