Հուլիսի 19-ին, ժամը 10:05-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս. Ա.-ն (ծնված 1986թ.) հեռախոսով հաղորդել է, որ իրենց շենքի շքամուտքի նկուղում հայտնաբերել է իր հոր` Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա. Ա.-ին (ծնված 1948թ.) ինքնասպան եղած: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ-ն։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 10:00-ի սահմաններում Ս. Ա.-ն նշված նկուղում դուրս ցցված մետաղալարից կոշիկի թելով կախված վիճակում հայտնաբերել է հոր` Ա. Ա.-ի դիակը:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: