Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման գործընթացը լավ է ընթանում. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտական կապի մեջ է ինչպես Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի, այնպես էլ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, РИА Новости-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ընդհանուր առմամբ, այս ուղղությամբ աշխատանքները լավ են ընթանում: Գիտեք, որ եռակողմ համաձայնագրերը կնքվել են նախագահ Պուտինի ակտիվ մասնակցությամբ, և դրանք իրականացվում են նախագահ Պուտինի շատ ակտիվ մասնակցությամբ: Նա մշտական կապի մեջ է վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ: Այժմ մենք գործ ունենք ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և կյանքի կոչման հետ», – ասել է Պեսկովը:
Անդրադառնալով Ֆրանսիայի ցանկությանը՝ միանալու Ղարաբաղի կարգավորման գործընթացին՝ նա ասել է, որ եթե միջնորդների ջանքերը խաղաղություն են բերում, ապա դրանք կարելի է միայն ողջունել։