Ինչու իրավապահները որոշեցին վարչապետի խորհրդականի հոր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը այսօր հրապարակել էր, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանի հոր գործողությունների մասով հարուցված քրեական գործը կարճվեց: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից հայտնել էին, որ հարուցված քրեական գործը կարճվել է վաղեմության ժամկետի հիմքով, եւ վնասը փոխհատուցվել է:

Արդյունքում այսօր ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանն ուշագրավ մանրամասներ հայտնեց հարուցված քրեական գործից: Մասնավորապես. «ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում Երևանի Ավան վարչական շրջանի բնակիչների կողմից հայտնած տեղեկությունների առթիվ նախապատրաստված նյութերով 20.09.2019թ. ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով գլխավոր վարչությունում հարուցվել է սույն քրեական գործը՝ Ավան վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Կարեն Վարդապետյանի կողմից ծառայողական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ շինարարության ոլորտում թույլտվություններ տրամադրելու համար «Խութ» բարեգործական հիմնադրամի հաշվին գումարներ մուծելուն հարկադրելու դեպքի առթիվ:

​Նախաքննության ընթացքում 30.10.2019թ. ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է 17123919 քրեական գործը՝ «Խութ» հիմնադրամի տնօրեն Կարինե Վարդանյանի կողմից հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված չափանիշներին չհամապատասխանող անձանց 2014-2018թթ-ին գումարներ տրամադրելու դեպքի առթիվ:
​30.10.2019թ. քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, որի նախաքննությունը 10.12.2019թ. հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը:

​Նախաքննության ընթացքում ապացուցողական բնույթի որևէ տվյալ ձեռք չի բերվել, որ Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Կարեն Վարդապետյանի կողմից դիտավորությամբ կատարվել են այնպիսի գործողություններ, մասնավորապես՝ շինթույլտվությունների տրամադրման նպատակով, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ քաղաքացիներին պարտադրել որոշակի գումարային փոխանցումներ կատարել հիմնադրամի բանկային հաշվեհամարներին, ինչի հետևանքով քաղաքացիները կարող էին կրել նյութական պարտադրված վնաս:

​Արդյունքում՝ 08.12.2020թ. որոշում է կայացվել քրեական գործով վարույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով կարճելու և նույն հիմքով Կարեն Վարդապետյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին /արարքի մեջ հանցակազմ չկա/:
​Ինչ վերաբերում է «Խութ» հիմնադրամի տնօրենին, ապա՝ վերջինիս մասով վերը նկարագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով նածատեսված արարքը հիմնավորվել է և 08.12.2020թ. որոշում է կայացվել նրա նկատմամբ սկսված քրեական հետապնդումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի՝ 2018թ. նոյեմբերի 1-ին Ազգային Ժողովի կողմից քրեական գործերով ընդունված համաներման ակտի ընդունման հիմքով դադարեցնելու մասին:
​Քննիչի կայացրած որոշումների օրինականությունը ստուգվել է ՀՀ դատախազությունում»:

Ք.Մ




Լրահոս