26-ամյա անձը վնասել է Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցու գույքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Մեծամորի բաժին hուլիսի 20-ին, ժամը 12.20-ին, հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 19-ի ժամը 21.30-ից 23.30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը վնասել է Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցու մուտքի դուռը, կոտրել ապակին, մտել է ներս և տակնուվրա արել եկեղեցական սպասքը, վնասել մոմավաճառի կրպակի ապակին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մեծամոր քաղաքում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Մեծամորի 26-ամյա մի բնակիչ։

Բացատրական աշխատանքի շնորհիվ նա տվել է խոստովանական բացատրություն:




Լրահոս