Ուժեղացված հսկողություն՝ մայրաքաղաքում և Երևան մտնող բոլոր ճանապարհներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն ահազանգեր է ստանում տարբեր քաղաքացիներից, որ ոստիկանությունը կանգնեցնում է մարզերից Երևան եկող մեքենաներն ու խուզարկություն իրականացնում։ Ոստիկանության լրատվական ծառայությունից ArmLur.am-ին փոխանցեցին, որ օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում ծառայություն է իրականացվում:

Նշենք, որ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ խիստ վերահսկողություն է իրականացվում նաև Երևանի կենտրոնում, մասնավորապես՝ Թումանյան փողոցում՝ Օպերային հարող տարածքում։

 




Լրահոս