
Քիչ առաջ ավարտվեց Իռլանդիա-Հայաստան երկար սպասված
հանդիպումը: Խաղը հենց սկզբից շատ վատ ընթացավ մեր թիմի համար, մասնավորապես խաղից
հեռացվեց մեր դարպասապահ Ռոման Բերեզովսկին, իսկ մեր թիմի պաշտպաններից Վալերի
Ալեքսանյանն էլ ինքնագոլ գրանցեց: Չնայած այս ամենին` մեր թիմին հաջողվեց գնդակ
խփել և խաղն ավարտել 2:1 հաշվով: Մեր տղաներն արտակարգ ֆուտբոլ էին ցուցադրում և
վերջնահաշվում խմբում գրավեցին 3 րդ տեղը, ինչ արդեն իսկ աննախադեպ արդյունք է: