ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Արարատի մարզի Ավշար համայնքի ղեկավար՝ Սուրիկ Գրիգորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել իրավապահներին, թե Գրիգորյանը շահադիտական նպատակներով չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, 2010թ-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում, իր վստահելի անձանց մասնակցությամբ, կեղծ աճուրդներ կազմակերպելով, իսկ հետագայում նաև ձևական առուվաճառքի պայմանագրերի միջոցով իր մտերիմներին է օտարել համայնքին պատկանող մի շարք անշարժ գույքեր, ինչպես նաև թույլ է տվել այլ չարաշահումներ, որոնց հետևանքով համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:
Քաղաքացու հանցագործության մասին հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում:
Քնար Մանուկյան