ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԱԾ-ն Վերաքննիչ դատարան է մտել ԲԴԽ նախագահի ցուցումով. Գագիկ Ջհանգիրյանի արձագանքը հրահանգին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ վերաքննիչ դատարան է մտել անձամբ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի ցուցումով: Ըստ մեր աղբյուների՝ ԱԱԾ-ն ՀՀ վերաքննիչ դատարան է մտել. ցանկանում են առգրավել քրեական գործերը դատավորներին մակագրող համակարգիչը:

Համակարգում վստահ են, որ նպատակը Սյունիքի համայնքապետերի վերաբերյալ վերաքննիչ բողոքների մակագրությունն առանց համակարգչի կազմակերպելն է: Այդ կերպ վերջերս Վազգեն Ռշտունու փոխարեն Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կողմից ընտրված Տիգրան Սահակյանն այդ բողոքները կարող է մակագրել ցանկալի վերահսկելի դատավորների:

Դիմեցինք անձամբ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրնանին՝ հետաքրքրվելով, որ արդեն դատարններ ԱԱԾ է ուղարկում՝ այդ կերպ համակարգը բուռը պահելու համար՝ ի պատասխան Գագիկ Ջհանգիրյանը արձագանքեց՝ անհեթեթ տեղեկությունները մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս