2021 թ. հուլիսի 22-ի՝ ժամը 01։35-ին, անհայտ քաղաքացին զանգահարել է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել է, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Ծովագյուղից դեպի Սևան ուղղությամբ վթար է տեղի ունեցել։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01:20-ի սահմաններում, Մասիս քաղաքի 32-ամյա բնակիչն իր վարած «Mercedes Benc C180» ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 70 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, որի հետևանքով վերջինս մահացել է։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակաի դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ։
Կատարվում է նախաքննություն։