
”Ժողովուրդ”-ի տեղեկություններով` ՀՀ ազգային անվտանգության
խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը լուրջ շինարարություն է իրականացնում: Նա գերժամանակակից
ու եվրոպական ստանդարտներին համապատասխան հիվանդանոցային համալիր է կառուցում, որը
բաղկացած է լինելու կլինիկայից եւ վերականգնողական կենտրոնից: Ըստ ”Ժողովուրդ”-ի աղբյուրների` բուժհաստատությունը գլխավորելու է պրոֆեսոր
Հենրիկ Բակունցը: Սակայն ”Օրինաց երկիր” կուսակցության մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը
կտրականապես հերքեց լուրը` այն համարելով ”իրականությանը չհամապատասխանող եւ ստահոդ”: