Աշխարհի գավաթ. Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը հաղթել է 1/16-րդ եզրափակիչի առաջին պարտիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Սոչիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին պարտիայում՝ առավելության հասնելով Խորվաթիայի ներկայացուցիչ Անտե Բրկիչի նկատմամբ:

Ինչպես փոխանցում է Armtimes.com-ը, Հայկը խաղացել է սպիտակ խաղաքարեով և հաղթել պարտիայի 49-րդ քայլում:

Վաղը` հուլիսի 23-ին, Մարտիրոսյանն ու Բրկիչը կանցկացնեն 4 շրջանի երկրորդ «դասական» պարտիան։

Հիշեցնենք՝ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ շրջանում Հայկ Մարտիրոսյանը հաղթել էր Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շահրիար Մամեդյարովին, ով ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման 6-րդ շախմատիստն է: Դասական 2 պարտիաներում 1:1 հաշիվն է գրանցվել, ու հաղթողը որոշվել է թայ-բրեյքում: Մարտիրոսյանն առաջին պարտիայում ուժեղ է եղել, ապա ոչ-ոքի է գրանցել ու առավելության հասել 1,5:0,5 հաշվով:




Լրահոս