
Թերթը գրում է, որ այս տարի ռուսական շուկայում հայկական կոնյակն իր տեղը զիջել է ադրբեջանականին. քիչ է սպառվել եւ հայտնվել է երկրորդ տեղում: ”Այդ փաստը զարմանալի է, քանի որ հայտնի է` Ադրբեջանում խաղողի այգիները քիչ են: Ադրբեջանական ԽՍՀ-ում էլ խաղողի այգիները հիմնականում կենտրոնացված են եղել Արցախում եւ ազատագրված տարածքներում: Բացի այդ` գինեգործների եւ կոնյակագործների կարծիքով` ադրբեջանական կոնյակը ցածրորակ է. կոնյակի սպիրտն արտադրվում է Իրանից ներմուծված չամիչի եւ տեղական ցորենի թորումից: Տեղեկություններ կան, որ Ադրբեջանը խարդախության է գնում` Իսպանիայից ներմուծված կոնյակի սպիրտն իր արտադրած ”չամչացորենային” սպիրտին խառնելով: Հենց դա էլ արտահանում է ՌԴ` որպես ադրբեջանական կոնյակ: Ի դեպ, գինեգործների պնդմամբ` ադրբեջանցիները երբեւէ չեն փայլել օղու եւ գինու արտադրության բնագավառում, ավելին` ադրբեջանական գինի, որպես այդպիսին, գոյություն չունի”,-գրում է օրաթերթը: