ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ փաստաբաններից ովքեր կմեկնեն Բաքու. նախաձեռնող խումբն ընտրություն է կատարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 24–ին Ադրբեջանում հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն ցույց տալու նախաձեռնությամբ Հայաստանի փաստաբանների պալատը հանդես էր եկել հայտարարությամբ: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ «Ադրբեջանի օրենսդրությունը թույլ է տալիս խորհրդատվական կարգով մասնակցել գործընթացին։ Ամբողջ դատավարությանը լրիվ ծավալով թույլ է տալիս մասնակցել, եթե միջազգային պայմանագիր կա։ Մինչդեռ Հայաստանը չունի Ադրբեջանի հետ նման պայմանագիր, որ այդ խնդիրը կլուծի։ Բայց մեր փաստաբանները կարող են հաջողության դեպքում տեսակցել մեր հայ ռազմագերիներին, իրենց իրավունքները բացատրել, զուգահեռ դրան՝ տեղում արձանագրել, ստուգել Եվրոպական կոնվենցիայի իրավունքների խախտման փաստը, այնուհետև այդ տվյալները ներկայացնել Եվրոպական դատարանին։

«Առաջին նպատակը մեր հայ ռազմագերուն ցույց տալ, որ ինքը մենակ չէ։ Պատկերացնո՞ւմ եք, մեկուսացած, ադրբեջանցի փաստաբանի միջոցով է արտաքին աշխարհի հետ հարաբերվում։ Այս դեպքում առաջինը՝ նրանց ուղղակի զորակցելու քայլը կլինի և, բնականաբար, նաև մեր փաստաբանական թիրախում հայտնված խնդիրները կփորձենք լուծել»,- ասել էր Արա Զոհրաբյանը։

Այսպիսով փաստաբան Մարինե ֆարմանյանից հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է գործընթացը:

Քնար Մանուկյան




Լրահոս