«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր կյանքի ամենադժվար պահի մասին:
Ըստ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի՝ «Սպորտինգ» մտնելուց հետո նրա համար դժվար էր հրաժեշտ տալ ընտանիքին:
«Ամենածանր օրն այն էր, երբ տեղափոխվեցի «Սպորտինգ» և գնացի Լիսաբոն: Ամբողջ ընտանիքս եկավ հրաժեշտ տալու: Նրանք մնացին Մադեյրայում և ինձ ուղարկեցին: Նրանք բոլորը արևային ակնոց էին կրում, բայց ես տեսա, թե ինչպես են նրանց արցունքները հոսում: Ես ինքս արտասվեցի», – ասել է Ռոնալդուն Besoccer-ին տված հարցազրույցում: Ռոնալդուն ընդունվեց «Սպորտինգի» ակադեմիա, երբ 12 տարեկան էր: Կրիշտիանուն խաղում էր լիսաբոնյան ակումբում մինչև 2003 թվականը։ Այնուհետև նա տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: