Դերասանները դժգոհ մնացին ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպումը մեզ չի կարող գոհացնել, որովհետեւ մենք համաձայն չենք նախարարության կողմից առաջարկվող լուծման հետ: Այս մասին նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը:

«Նախարարությունը այս որոշումը համարում է շատ նորմալ, իրատեսական, թատրոնների միավորումը համարում են շատ առողջարար: Նախարարությունը վստահ է, որ կառավարությունը կհաստատի այդ որոշումը»,- ասաց Սամսոն Ստեփանյանը:

Նա ասաց, որ նախարարին են ներկայացրել իրենց պահանջը, այն է՝ որ Կամերայինը չմիավորեն Պարոնյանի անվան թատրոնի հետ․

Հիշեցնենք, որ նախարարությունը մտադիր է Պետական կամերային երաժշտական թատրոնը միացնել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին, իսկ Կամերային թատրոնի շենքը տրամադրել Սիմֆոնիկ նվագախմբին՝ փորձերի համար:




Լրահոս