Գորիսի կրակոցների գործով իրավապահները ծեծի են ենթարկել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան պահակին: Վերջինս ՀՔԾ հանցագործության մասին հաղորդում է տվել: Սակայն սա էլ դեռ ամենը չէ․ երեկ փաստաբան Արթուր Պիվազյանը հայտնեց, որ Գորիսի կրակոցների գործով Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը, ոստիկանի համազգեստը հագին, 2 օր շարունակ հոգեպես նվաստացրել, խոշտանգել է, ամենաայլանդակ գործողություններ է կատարել 69 տարեկան թոշակառուի հետ, որը ըստ տեղեկությունների, նախկին մարզպետ Խաչատրյանի բարեկամներից մեկն է։ Դա արվել է այն նպատակով, որ նա ստորագրի 2021թ. հուլիսի 15-ին Գորիսում տեղի ունեցած դեպքի հետ կապված, հավանաբար իր համար երանելի բովանդակությամբ ցուցմունքը:
Նշենք, որ հուլիսի 15-ին կրակոցներ էին հնչել Գորիս քաղաքում, ինչի հետևանքով նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից մեկը վիրավորվել էր եւ նրան տեղափոխել էին Երեւան: Ըստ լուրերի՝ կրակոցի կիզակետում է հայտնվել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը:
Սյունիքի ներկա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին ու նախկին մարզպետի մտերիմները հին հաշիվներ են ունեցել: Ի դեպ կրակոցների մասով հարուցվել է քրեական գործ սպանության փորձի հատկանիշներով, սակայն անցել է 9 օր եւ իրավապահները դեռեւս որեւէ մեկին պատասխանատվության չեն կանչել, փոխարենը ակտիվ կերպով կալանքի են տանում համայնքի ղեկավարներին: Սա էլ դեռ ամենը չէ․ իրավապահները կրակոցների գործով փնտրում են գործող մարզպետի որդուն, որ կալանավորեն, իսկ բաժիններում ծեծում ու խոտանգում են նախկին մարզպետի հարազատներին:
Մանրամասները՝ տեսանյութում
Ք․Մ․