ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որ համայնքներում ընտրություններ կլինեն․ աշունը թեժ է լինելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա հոկտեմբերի 17-ին եւ նոյեմբերի 14-ին Հայաստանում տեղի կունենան աննախադեպ մեծ ծավալի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 22-ին 7 կողմ ձայնով որոշեց փոփոխության ենթարկել իր որոշումներից մեկը, համաձայն որի՝ վերը նշված օրերի փոխարեն ընտրություններ էին նշանակվել 2021 թվականի սեպտեմբերի 26-ին եւ հոկտեմբերի 17-ին:

Այս տարի  Գյումրիում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ, որոնք արդեն երկրորդ անգամ կանցկացվեն համամասնական ընտրակարգով։ Առաջադրումները կսկսվեն օգոստոսին։ Թեև Գյումրիում մի քանի անուններ շրջանառվում են, նաև՝ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի, ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի հոր անունները, սակայն ՔՊ-ում դեռ չեն ցանկանում ասել՝ ով է իրենց թեկնածուն։

Վանաձորում եւս նման ընտրություններ կլինեն, սակայն դեռ որևէ կուսակցություն պաշտոնապես չի հայտարարել համայնքի ղեկավարի ընդամենը երկու ամսից կայանալիք ընտրություններին մասնակցելու կամ թեկնածու առաջադրելու մասին։ 2016 թվականին համամասնական ընտրակարգով համայնքի ավագանի են ձևավորել Հանրապետական, «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները։ Ընտրություններին մասնակցել, բայց անցողիկ շեմը չէին հաղթահարել «Քաղաքացիական պայմանագիրը», ՀԱԿ-ն ու «Համախմբում» կուսակցությունը։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս