
Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,հոկտեմբերի 11-ին “Վազ 2121” մակնիշի 88 ՍՈ 887 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյանսիկյան պողոտայում` Կենդանաբանական այգու դիմաց, վրաերթի է ենթարկել մի հետիոտնի. վերջինս փորձել էր փողոցն անցնել հետիոտնի համար չնախատեսված տեղով, և ֆոտոլրագրողի փոխանցմամբ, դեպքի վայրից հստակ երևում է մի քանի մետր հեռու գտնվող գետնանցումը:Վարորդը 20-ամյա Արմեն Հարությունյանն է, ով սովորում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի 4-րդ կուրսում:Վրաերթի ենթարկվածը մոտ 65-70 տարեկան մի տղամարդ է:Վրաերթից հետո վարորդը փախուստի փորձ չի կատարել. զանգել է շտապօգնություն և անձամբ հայտնել վրաերթի մասին: Դեպքի վայր ժամանած բժիշկները մարմնական վնասվածքներ ստացած տղամարդուն տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:Լուսանկարները` Գագիկ Շամշյանի