2020 թվականի նոյեմբերի 10-ի Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև, Վլադիմիր Պուտին հայտարարության առաջին տեքստում, որ հրապարակվեց լրատվամիջոցներում, հստակ նշվում էր, որ հայկական ուժերը պետք է դուրս գան նաեւ Ղազախի շրջանի այն 7 բնակավայրերից, որոնք 1991-1994 թթ պատերազմի արդյունքում անցել էին հայկական վերահսկողության տակ: Խոսքը ոչ միայն Տավուշի 7 անկլավային գյուղերի, այլեւ՝ Արարատի մարզի Քյարքիի՝ Տիգրանաշենի մասին է:
Անկլավների խնդրահարույց թեմային սահմանամերձ Բերում նախընտրական շրջանում անրդրադարձել է նաեւ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ։ Բայց եթե դա իրականություն դառնա, մասնագետների խոսքերով, Իջևանից Նոյեմբերյան ճանապարհը, որ Երեւան-Թբիլիսի եւ դեպի Ռուսաստան տանող ճանապարհն է, անցնելու է ադրբեջանական վերահսկողության տակ:
Նշենք, որ Տավուշի 7 գյուղերի՝ անբնակ տարածքների միջով անցնում է հայ-վրացական միջպետական ճանապարհը։ ArmLur.am-ը այցելեց Յուխարի Աքսիպար տարածքում, որը Տավուշի մարզի այս շրջանի բնակիչները կոչում են Վերին Ոսկեպար (Յուխարը Աքսիպարա):
Մանրամասները՝ տեսանյութում
Ս․Հ․