Բրիտանական հանրային առողջապահական ծառայության մասնագետները երկրում կորոնավիրուսի նոր` B.1.621 մուտացիայով վարակվելու դեպքեր են հայտնաբերել: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի այս շտամով վարակման 16 դեպք արդեն հաստատվել է, դրանց մեծ մասը կապված է քաղաքացիների արտերկիր ճանապարհորդության հետ:
Գերատեսչությունը նշում է, որ ներկայումս դեռ անհայտ է ՝ արդյո՞ք այս շտամը հիվանդության ավելի ծանր ընթացք է առաջացնում, և որքանով են արդյունավետ պատվաստանյութերը դրա տարածման դեմ: Երկրում սկսվել են լաբորատոր թեստեր`պարզելու համար նոր մուտացիաների ազդեցությունը վիրուսի վարքի վրա: