Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը դուրս եկավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության հենացատկի մրցաշարի եզրափակիչ:
Հայաստանի առաջատար մարմնամարզիկը որակավորման փուլում վաստակեց 14.866 միավոր եւ երկրորդ տեղով դուրս եկավ եզրափակիչ: Առաջին տեղով եզրափակիչի ուղեգիր նվաճած կորեացի Շին Ջեհվանը նույնպես հավաքեց 14.866 միավոր:
Հենացատկի մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 2-ին՝ Երևանի ժամանակով 13:45-ին:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ում Հայաստանը 17 ներկայացուցիչ ունի 8 մարզաձևերում: