ԱՄՆ Կոնգրեսը կարող է քվեարկել Ադրբեջանին ռազմական ֆինանսավորումից զրկելու մասին փոփոխության հարցի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին կարգապահության կանոնների հարցերով կոմիտեն երեքշաբթի օրը որոշում կկայացնի ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի աջակցությունը ստացած՝ Ադրբեջանին միլիոնավոր դոլար արժողությամբ օտարերկրյա ռազմական ֆինանսավորումը և վերապատրաստման աջակցությունն արգելափակելու վերաբերյալ փոփոխությունը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քվեարկությունը թույլատրել – չթույլատրելու վերաբերյալ:

Փոփոխության վերաբերյալ բանաձևը ղեկավարում են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարներ Ֆրենկ Փալոուն կրտսերը, կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոն, Ջեքի Սփիերը, Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը և հանրապետական Ջուդի Չուն:

Հաստատման դեպքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, հավանաբար, կքվեարկի հաջորդ շաբաթ փոփոխության հարցով Ներկայացուցիչների պալատի արտաքին օգնության մասին օրինագիծը (H.R.4373) քննարկելիս:




Լրահոս