Ղրղզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները պայմանավորվել են դադարեցնել աշխատանքները Կում-Մազար տեղանքում մի կողմից և Սոմոնիեն տեղանքում՝ մյուս կողմից, որպեսզի խուսափեն սահմանին տեղի ունեցող բախումներից:
Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, այս մասին տեղեկացրել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական հանձնաժողովի սահմանապահ ծառայությունը: Ավելի վաղ սահմանի այդ շրջանում փոխհրաձգություն էր տեղի ունեցել, երբ տաջիկ աշխատողներն առանց ղրղզական կողմի հետ համաձայնեցման սկսել էին տարածքում ավազամաքրման աշխատանքներ իրականացնել:
Հաղորդվում է, որ երկու կողմի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել, որի արդյունքում որոշում են կայացրել, որ սահմանապահ ջոկատները պետք է խստիվ հետևեն սահմանագծի պահպանմանը: