Հայաստանի պետական պարտքը շարունակում է աճել։ Այն ընդհուպ մոտեցել է 9 մլրդ դոլարին։ Միայն այս տարվա առաջին կեսին պետական պարտքն ավելացել է շուրջ 901 մլն դոլարով։ Հունիսի վերջի դրությամբ այն կազմել է 8 մլրդ 869 մլն դոլար։ Իսկ վեց ամսվա ընթացքում պարտքն աճել է ավելի քան 11 տոկոսով։
Հիշեցնենք, որ 2020թ. տվյալներով՝ կառավարության պարտքը հասել է ՀՆԱ 63,5 տոկոսին։Պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը եւս գնալով վատանում է։ Միջազգային կազմակերպությունների ամենալավատեսական գնահատումներով՝ Հայաստանի ՀՆԱ-ն 2021թ. կարող է աճել առավելագույնը 4-4,5 տոկոսով։ Այս պահին արդեն պարտքի աճը 2-3 անգամ ավելի բարձր է այդ գնահատականից։
Անցած տարի պարտքը համալրվեց 647 մլն դոլարով, այս տարվա առաջին կեսին՝ 901 միլիոնով։
Պետական պարտքի հիմնական մասը կառավարության բաժինն է։ Սա այն պարտքն է, որը փակվում է բյուջեի եկամուտների հաշվին։ Վերջին 2 տարիներին կառավարության պարտքային պարտավորություններն ավելի արագ են աճել, քան ընդհանուր պարտքը։ Միայն պարտքի սպասարկման նպատակով այս տարի հատկացված է 194 մլրդ դրամ։ Հաջորդ տարի դրա համար կպահանջվի 234 մլրդ դրամ։ 2023թ. պարտքի սպասարկումը կկազմի 241 միլիարդ, իսկ 2024թ.՝ 271 մլրդ դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում