Անուններ. ովքեր են ամենաակտիվ եւ ամենապասիվ պատգամավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 2-ից յոթերորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունները կդադարեցվեն: Այս ընթացքում շարքի միջոցով ArmLur.am -ը կփորձի ամփոփել խորհրդարանի աշխատանքները` առանձնացնելով ակտիվ եւ պասիվ պատգամավորներին, ընդունված նախագծերն ու հանձնաժողովների աշխատանքը:

Խորհրդարանի ամենապասիվ հանձնաժողովը Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն է, իսկ ամենաակտիվը՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն է, քննարկվող նախագծերի մեծ մասը հենց այս հանձնաժողովով է անցնում:  Բազմիցս է բարձրաձայնվել այն մասին, որ խորհրդարանում շատերը պարապուրդի են մատնվում եւ բեռն ընկնում է միայն մի քանի հանձնաժողովների վրա: Սակայն հետաքրքիր է, որ չնայած այս հանգամանքին, ութերորդ գումարման խորհրդարանում եւս հանձնաժողովները նույնը կլինեն:

Parliamentmonitoring-ի տվյալներով` ամենաշատ կողմ քվեարկած պատգամավորները իշխանական խմբակցության անդամներն են: Առաջին նստաշրջանից մինչ հունիսի 1 անցկացված նիստերին ամենաշատը 860 անգամ կողմ է քվեարկել պատգամավոր Վահե Հովհաննիսյանը,

Արտաշես Պետրոսյանը` 858 անգամ

Հովիկ Աղազարյանը` 850 անգամ

Վահագն Հովակիմյանը` 832

Գևորգ Պապոյանը` 830 անգամ:

Իսկ ամենաշատը դեմ քվեարկած պատգամավորների հնգյակն ունի հետևյալ տեսքը՝

Արմեն Եղիազարյան՝ 103 անգամ,

Գուրգեն Բաղդասարյան՝ 101 անգամ,

Կարեն Սիմոնյան՝ 97 անգամ,

Գևորգ Գորգիսյան՝ 92 անգամ,

Սրբուհի Գրիգորյան՝ 92 անգամ:

Իսկ ովքեր են ամենաշատը ելույթ ունեցած 5 պատգամավորները.

Միքայել Մելքումյան՝ 177 ելույթ,

Սերգեյ Բագրատյան՝ 99 ելույթ,

Արտակ Մանուկյան՝ 93 ելույթ,

Արման Աբովյան՝ 91 ելույթ,

Արման Բաբաջանյան ՝78 ելույթ:

Իսկ ովքեր են ամենապասիվները.

Հակոբ Ասլանյան, Էդուարդ Բաբայան, Քաջիկ Գևորգյան, Գոռ Երանյան, Վահե Հովհաննիսյան: Այլ անուններ եւս կան:

ArmLur.am-ը կշարունակի իր շարքը:

Ն.Հ.




Լրահոս