ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը երեխան ծնվել է մահացած. հանցագործության մասին հաղորդում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, հուլիսի 22-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ծննդատնից իրավապահներին են դիմել եւ հայտնել, որ «հղիության 36 շաբաթականում, հուլիսի 21-ին բուժօգնություն է դիմել Նարինե Դավթյանը, որը հուլիսի 21-ին 22.15-ին ծննդաբերել է և պտուղը մահացած է եղել: Ժ.12.15-ին Դավթյանի ամուսինը՝ Կարեն Թադևոսյանը դեպքից անմիջապես հետո դիմել է իրավապահներին եւ հայտնել, որ .Դավթյանի պտուղը մահացել է նշված ծննդատան բժիշկների պատճառով՝ ոչ ճիշտ բուժման հետևանքով»:

Դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Քնար Մանուկյան




Լրահոս