ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկ ամսվա ընթացքում ներկրման ծավալները պակասել են. ինչ տվյալներ են հրապարակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է: Հայաստանի վիճակագրական կոմիտեն այս տարվա վեց ամիսներին արձանագրել է Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի 5 տոկոս աճ: Արդյունաբերական արտադրանքի ծավալներն այս տարվա վեց ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.1 տոկոսով, բայց հունիսին մայիսի համեմատ, հակառակը՝ այն նվազել է 0.9 տոկոսով:

Շինարարության ոլորտում է աճ արձանագրվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 10.8 տոկսով: Արձանագրենք նաեւ, որ առեւտրաշրջանառության ծավալներն են ավելացել 8 տոկոսով: Հայաստանում սննդամթերքի սպառման առումով բավականին ակտիվություն է եղել վեց ամիսներին:

ArmLur.am-ը պաշտոնական տվյալներից տեղեկացավ, որ արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում եւս աճ ունենք. այն կազմել է 13.4 տոկոս: Մասնավորապես, արտահանման ծավալնելն են 23.3 տոկոսով ավելացել, իսկ ներկրումը՝ 7.9 տոկոսով: Բայց մեկ ամսվա ընթացքում՝ հունիսին մայիսի համեմատ ներկրման ծավալները նվազել են 4.5 տոկոսով:

Ս.Հ.




Լրահոս