ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանային իրավիճակի ամփոփում. ինչ իրավիճակ է Գեղարքունիքի և Արարատի մարզերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս գիշեր ադրբեջանական կողմը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, իսկ առավոտյան` Երասխի ուղղությամբ։

Պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, գիշերը 3-ն անց 30-ի սահմաններում Ադրբեջանի զինուժը թիրախավորել է Գեղարքունիքի հայկական դիրքրեը, կրակել են տարբեր տիպի հրաձգային զինատեսակներից, հայկական կողմից տուժածներ չկան։

Սոթքի հանքավայրի հատվածում է լարված իրավիճակ եղել, գիշերը շուրջ 150 աշխատակիցներ տարհանվել են: Իսկ Պաշտոնական Բաքուն Գեղարքունիքի սահմանային լարվածությունն այլ կերպ է ներկայացնում. թե հայկական կողմն է կրակի տակ պահել Քարվաճառի շրջանի ադրբեջանական դիրքերը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հայկական կողմը դիմել է միայն հակազդող գործողությունների՝ որպես պատասխան։

Ուրբաթ օրն էլ Սոթք-Կութի հատվածում էր փոխհրաձգություն եղել, վիրավորվել էին երեք հայ զինծառայողներ։ Այսօր 11-ն անց 30-ից սկսած ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել նաև Երասխի ուղղությամբ։րասխի սահմանին խաղաղ է։

Լուրեր տարածվեցին նաեւ, թե լարված է Արցախում, սակայն ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայտնեց, որ շփման գծում իրավիճակը վերահսկողության տակ է։ Կրակոցների եւ ինչ-որ արտառոց երևույթների մասին այդ հաղորդումները իրականությանը չեն համապատասխանում։ Նախորդ օրերի իրավիճակից ոչնչով չի տարբերվում իրավիճակը։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս