ՖՈՏՈ. Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 26-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզ։

ՊՆ-ն հայտնում է, որ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ:

Ավելի վաղ Վերին Շորժայի համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանն ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է, որ մարզ է այցելել ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը:




Լրահոս