
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը որոշել է հեռանալ մեծ քաղաքականությունից։ Հիլարի Քլինթոնն ասել է, որ ինքն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո ցանկանում է հեռանալ իր պաշտոնից։Ավելի վաղ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել էր, որ կշարունակի պաշտոնավարել, եթե Օբաման հաղթանակ տանի գալիք նախագահական ընտրություններում։