Ավարտվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պատգամավորության թեկնածուների կողմից մանդատներից հրաժարվելու գործընթացը։ Ըստ այդմ, ՔՊ-ից պատգամավորական մանդատից հրաժարվել է 17 անձ, իսկ «Հայաստան» դաշինքից՝ երեքը։ ՔՊ ցուցակից հրաժարվածները հիմնականում մարզպետներ են կամ այն անձինք, որոնք առաջիկայում պաշտոններ կստանան գործադիրում։ Ազգային ժողովը կունենա 105 պատգամավոր, որոնց մեջ շատ են նորեկները՝ ոչ միայն ընդդիմադիր ուժերից, այլ նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Ազգային ժողովը կունենա հետեւյալ տեսքը.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն.
Սուքիասյան Խաչատուր; Նազարյան Լենա; Սիմոնյան Ալեն; Դավոյան Արփինե; Թորոսյան Արսեն; Բաղդասարյան Նազելի; Ռուբինյան Ռուբեն; Արսենյան Գուրգեն; Մելքոնյան Գուրգեն; Արշակյան Հակոբ; Տիգրանյան Հերիքնազ; Կոնջորյան Հայկ; Ջուլհակյան Արուսյակ; Աղաջանյան Էդուարդ; Քոչարյան Անդրանիկ; Կարապետյան Մարիա; Թունյան Բաբկեն; Թորոսյան Շիրակ; Վարդանյան Ծովինար; Հովակիմյան Վահագն; Պապոյան Գեւորգ; Գրիգորյան Հռիփսիմե; Խաչատրյան Վիգեն; Վարդանյան Վլադիմիր; Ղազարյան Սոնա; Բաթոյան Զարուհի; Ստեփանյան Լիլիթ; Համբարձումյան Կարեն; Գաբրիելյան Վիլեն; Գալստյան Մերի; Գաբրիելյան Սիսակ; Խաչատրյան Արմեն; Գասպարյան Տաթեւիկ; Հակոբյան Վաղարշակ; Սարգսյան Հայկ; Մանավազյան Արուսյակ; 37? Բագրատյան Սերգեյ; Ղազարյան Թագուհի; Հակոբյան Հրաչյա; Ասատրյան Մաթեւոս; Բադալյան Լուսինե; Ղալումյան Վահե; Թեւոնյան Սեդրակ; Պողոսյան Քրիստինե; Մովսիսյան Սերգեյ; Եղոյան Արման; Ղազարյան Ալխաս; Սարգսյան Տրդատ; Մկրտչյան Արեն; Ղազարյան Մարինա; Զեյնալյան Նարեկ; Հովհաննիսյան Արթուր; Բեղլոյան Անուշ; Աղազարյան Հովիկ; Բաբայան Նարեկ; Պալյան Էմմա; Ասլանյան Հակոբ; Մինասյան Լիլիթ; Գրիգորյան Նարեկ; Ալեքսանյան Վահագն; Հակոբյան Հասմիկ; Ղահրամանյան Նարեկ; Դանիելյան Դավիթ; Պողոսյան Մարիամ; Դավթյան Արթուր; Խանդանյան Սարգիս; Հունանյան Հռիփսիմե; Ցիրունյան Հայկ; Ռուստամ Բաքոյան; Ալեքսեյ Սանդիկով; Կնյազ Հասանով:
«Հայաստան» դաշինք.
Սաղաթելյան Իշխան Վաչիկի; Գրիգորյան Աննա Արամի; Հակոբյան Վահե Ալբերտի; Գեւորգյան Արմեն Անդրանիկի; Գալստյան Լիլիթ Սերյոժայի; Ռուստամյան Արմեն Եզնակի; Օհանյան Սեյրան Մուշեղի; Վարդանյան Էլինար Սուրիկի; Մինասյան Արծվիկ Գարեգինի; Ղազինյան Արթուր Գագիկի; Վարդանյան Քրիստինե Մարտինի; Մանուկյան Գեղամ Ազատի; Վարդանյան Աղվան Արշավիրի; Խամոյան Ագնեսա Պողոսի; Թեւանյան Անդրանիկ Նորիկի; Զաքարյան Մխիթար Սեյրանի; Ստամբուլյան Հռիփսիմե Ասատուրի; Սիմոնյան Աշոտ Ժորայի; Չարչյան Արմեն Գերասիմի; Կիրակոսյան Ելենա Աշոտի; Սեդրակյան Դավիթ Մհերի; Կյուրեղյան Արմենուհի Ստեփանի; Վարդեւանյան Արամ Պողոսի; Ավետիսյան Թադեւոս Էդիկի; Սարգսյան Արթուր Լավրենտի; Խաչատրյան Արթուր Լեւոնի; Մանուկյան Արեգնազ Գուրգենի; Նազարյան Գեղամ; Զեմֆիրա Միրզոեւա:
«Պատիվ ունեմ» դաշինք.
Արթուր Վանեցյան, Տարոն Մարգարյան; Աննա Մկրտչյան; Իշխան Զաքարյան; Հայկ Մամիջանյան; Թագուհի Թովմասյան; Տիգրան Աբրահամյան:
ԽՆԴԻՐՆԵՐ՝ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման հարցում արձանագրվել են խնդիրներ, որոնք կապված են ծնողների նկատմամբ տարբերակված մոտեցմանն առնչվող օրենսդրական փոփոխությունների հետ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Այսպես, խնդրահարույց է այն, թե նոր ծնված երեխայի համար նպաստի վճարումը ընտանիքում որերորդ երեխայի համար պետք է նշանակվի: Չնայած օրենսդրորեն փոփոխություններով հարցին լուծում է տրվել, այնուամենայնիվ, առկա են գործնական խնդիրներ:
Մասնավորապես, փոփոխությունը սահմանում է, որ ընտանիքում նոր ծնված երեխայի հերթական թիվը (կարգաթիվը )որոշելիս հաշվի են առնվում նպաստի համար դիմելու օրվա դրությամբ նորածին երեխայի ծնողից սերված երեխաները եւ զավակները, եթե նոտարական ակտով հաստատված է նոր ծնված երեխայի քույրեր- եղբայրների՝ ծնողի խնամքի տակ լինելու փաստը:
Այն դեպքում, երբ նոր ծնված երեխայի ծնողների ամուսնությունը գրանցված չէ, կամ ամուսնությունը գրանցված է նոր ծնված երեխայի ծնվելու օրը կամ դրանից հետո, իսկ հայրությունը ճանաչված է, ապա կենսաթոշակային մարմին դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվի նոտարական ակտով հաստատված նոր ծնված երեխայի՝ ծնողի խնամքի տակ լինելու փաստը:
Բողոքները վկայել են, որ պրակտիկայում նոտարները նման գործարք կատարելուց հրաժարվում են կամ հաստատում են ոչ պատշաճ փաստաթուղթ:
Որպես խնդրի այլընտրանքային լուծում՝ առաջարկվում է մյուս ծնողի կողմից հայտարարություն ներկայացնել իրենից սերված երեխաների բնակության վայրի եւ խնամք չիրականացնելու մասին: Սակայն բողոքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ամուսնալուծված ծնողները խուսափում են նման հայտարարություն ներկայացնելուց:
Ընտանիքում ծնված երեխաների կարգաթիվ սահմանելու նպատակը ըստ էության այն է, որ տրամադրվող սոցիալական ապահովության միջոցը ծառայի ընտանիքի բազմազավակությամբ պայմանավորված կարիքներին, ինչպես նաեւ խթանիչ ազդեցություն ունենա: Հետեւաբար, նոր ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը պետք է ձեռք բերվի՝ հաշվի առնելով նոր ընտանիքում փաստացի խնամվող երեխաների քանակը, եւ դրա համար պետք է ներդրված լինեն եւ կիրառվեն արդյունավետ մեխանիզմներ: Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է ապահովել այնպիսի լուծումներ, որոնք անհարկի դժվարություններ չեն առաջացնի ծնողների համար:
ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՎԵԼ ԵՆ
2020 թվականին Բերդ քաղաքում գտնվող Տավուշ ամրոցում հնագիտական պեղումներ էին կատարվել, որոնք կիսատ էին մնացել, եւ պեղումների ընթացքում բացված հողի շերտն անպաշտպան էր անձրեւների դեմ։ Բերդի համայնքապետարանից հայտնում են, որ 2021թ. հուլիսի 14-ից Տավուշ ամրոցի տարածքում հնագիտական պեղումները վերսկսվել են:
Աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարի եւ դադարեցվել 44-օրյա պատերազմի պատճառով: Պեղումներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ Տիգրան Ալեքսանյանը եւ Հարություն Բադալյանը: Հնագիտական պեղումներում, հողային աշխատանքներում ներգրավված են նաեւ տեղի բնակիչները: «Անցած տարի աշխատել ենք 2 հատվածում՝ միջնաբերդում եւ ստորին բերդում՝ եկեղեցու տարածքում: Նախքան պատերազմը, որի սկսվելուն պես ընդհատվեցին աշխատանքները, հասցրել ենք ամբողջությամբ ավարտել եկեղեցու տարածքի պեղումները: Այժմ աշխատում ենք միջնաբերդի տարածքում: Որպես գիտական խնդիր՝ նպատակ ունենք բացահայտել միջնաբերդի մուտքը: Այն չի պահպանվել»,- տեղեկացրել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Տիգրան Ալեքսանյանը:
Միջնաբերդի պարսպի հարակից հատվածում բացվել են սենյակներ: Տիգրան Ալեքսանյանի խոսքերով. «Հայտնաբերվել են երկանքի քարեր, օջախի վրա դրվող մրապատ կճուճներ, մեծ քանակությամբ խեցեղեն, կրով սվաղված հատակներ, տարբեր շինարարական հորիզոններ: Սակայն հետաքրքրական է հատկապես այս շերտից գտնված խաչքարը (հավանաբար 12-13-րդ դդ): Խաչքարի առկայությունն այստեղ, իհարկե, տարօրինակ է, բայց շատ հետաքրքիր ու կարեւոր գտածո է»: Գիտաշխատողները նշել են, որ սպասելիքները մեծ են: «Պետք է նշեմ, որ տարածքում նաեւ ամրակայման աշխատանքների անհրաժեշտություն կա: Մենք ներկայացրել ենք խնդիրը: Մասնակի ամրակայման աշխատանքների դեպքում կարող ենք ընդլայնել նաեւ պեղման աշխատանքները: Եթե ամեն ինչ ընթանա բնականոն հունով, առաջիկա մի քանի տարիների ընթացքում մեր պատկերացումներն ամրոցի մասին էականորեն կփոխվեն, կհամալրվեն նոր տեղեկություններով»,- հավելել է Տիգրան Ալեքսանյանը: Տավուշ ամրոցի տարածքում հնագիտական պեղումները այժմ իրականացվում են ՀՀ պեռական բյուջեի ֆինանասավորմամբ: Տավուշ ամրոցի տարածքում առաջին հնագիտական պեղումները նախկինում իրականացվել են խորհրդային շրջանում՝ 1986-1988 թվականներին՝ Հայկ Եսայանի գլխավորությամբ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ