Նախագահը Եգիպտոսում ու Թուրքմենստանում դեսպաններ է նշանակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունը նոր դեսպաններ կունենա Եգիպտոսում ու Թուրքմենստանում։ Տեղեկությունը հայտնում են Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել Հրաչյա Փոլադյանին Եգիպտոսում, Ռուբեն Խարազյանին Թուրքմենստանում դեսպաններ նշանակելու մասին։

Երկուսն էլ նշանակվել են երեք տարի ժամկետով։ Փոլադյանի նստավայրը Կահիրեն կլինի, իսկ Խարազյանինը` Աշխաբադը։




Լրահոս