ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լողափից գողացել են թանկարժեք հեծանիվ. բացահայտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի լույս 6-ի գիշերը ոստիկանության Ճամբարակի բաժին հաղորդում էին տվել, որ Դրախտիկ գյուղի հարակից լողափից գողացել են մի տղամարդու թանկարժեք հեծանիվը։

Ըստ տուժողի՝ իրեն պատճառվել էր 1 միլիոն դրամի վնաս։ Բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ՝ գտնելով հետքը։ Նրանց տեսադաշտում հայտնվեց Ճամբարակի 38-ամյա մի բնակիչ, որը հրավիրվեց բաժին ու կատարվածի վերաբերյալ բացատրություն տվեց։ Նա ներկայացրեց նաև հեծանիվը։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։




Լրահոս