ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` իշխանական ֆրակցիայում այս օրերին դարձյալ թեժ իրավիճակ է: Բանն այն է, որ պետք է հաջորդ շաբաթվա սկզբին՝ օգոստոսի 2-ին, ԱԺ 8-րդ գումարման առաջին նիստի ժամանակ, ընտրվեն խորհրդարանական հանձնաժողովների նախագահներն ու փոխնախագահները, և պարզվում է գրեթե ամբողջ «Իմ քայլը»հավակնում է խորհրդարանական պաշտոններին: Կամ հանձնաժողովի նախագահ, կամ փոխնախագահ են ցանկանում դառնալ իշխանական պատգամավորներից շատերը:
Կռվախնձոր է դարձել ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որին հավակնում է ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը, իսկ հիմա էլ դրա համար պայքար է մղում իմքայլական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը: Բայց խմբակցությունը հակված է ընտրելու Նարեկ Զեյնալյանին:
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է արդեն իրեն «զգում» իմքայլական մեկ այլ պատգամավոր Մարիա Կարապետյանը, ով հայտարարել է, թե ինքը ֆանտաստիկ կղեկավարի հանձնաժողովը: Բայց այդ նույն պաշտոնին հավակնում է նաև ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը ու ֆրակցիան հավանաբար նրան էլ կընտրի: Եթե հանձնաժողովի չորոշվի տալ ընդդիմությանը:
Պարզվում է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի նախագահ է ցանկանում դառնալ լեզվաբան Թագուհի Ղազարյանը, որին «Իմ քայլում» կտրականապես դեմ են: Նրա օգտին աշխատում և լոբբինգ է անում Մարիա Կարապետյանը՝ օգտագործելով նաև Նիկոլ Փաշինյանի տիկնոջ հետ ունեցած հարաբերությունները:
Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ հավակնում է դառնալ ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար, դիջեյ Էդուարդ Աղաջանյանը: Եւ ներսում շատերին խնդրել է իր օգտին քվեարկել:
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, որը ղեկավարում էր ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը նպատակ ունի իր ձեռքը վերցնել Վաղարշակ Հակոբյանը, որը ֆրակցիայում այդքան էլ հարգանք չի վայելում, ավելի շատերի համար ծիծաղելի է եղել նրա հավակնությունը, քանի որ այդ հանձնաժողովն ու Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը ամենայն հավանականությամբ կլուծարվեն, 8-րդ գումարման ԱԺ-ում չեն լինի այդ երկու հանձնաժողովները:
Հավելենք, որ Բաբկեն Թունյանը կշարունակի ղեկավարել տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, իսկ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական մշտական հանձնաժողովը էլի ուզում է նախագահել Անդրանիկ Քոչարյանը: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հնարավոր է նորից ղեռկավարի Վլադիմիր Վարդանյանը: Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դեռեւս ղեկավարներ չունի, առաջիկայում պետք է այդ հարցում եւս որոշում կայացվի:
Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը ՀՅԴ-ականները ցանկանում են, որ ղեկավարի իրենց խմբակցության ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը: Նշենք, որ խորհրդարանական հանձնաժողովներից 2-ը պետք է ղեկավարեն նաև ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան