ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է անում ամերիկացիներին վերանայել ՀՀ մեկնելու իրենց ծրագրերը. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է անում ամերիկացիներին վերանայել Հայաստան և Արցախ մեկնելու իրենց ծրագրերը։ Պատճառը COVID-19 լայն տարածումն է Հայաստանում։ Ինչպես նշված է Պետքարտուղարության կայքում, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը բարձրացրել է Հայաստանում վարակվելու ռիսկի աստիճանը։

Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության գերատեսչությունը նաև խորհուրդ չի տալիս ամերիկացիներին այցելել Արցախ՝ նշելով, որ հակամարտության գոտում հնչող պարբերաբար կրակոցները, մարդկանց զոհվելու և վիրավորվելու պատճառ են դառնում։ «Խուսափեք շփման գծի և հայ-ադրբեջանական պետական սահմանի մոտով անցնող ճանապարհներից», – նշված է հաղորդագրության մեջ։




Լրահոս