ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընտրախախտումներ կատարած անձանց նոր մեղադրանքներ են առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021 թվականի խորհրդարանական ընտրություների արդյունքում հայտնաբերված խախտումների մասով դեռեւս շարունակվում է իրավապահների կողմից մեղադրանք առաջադրելու գործընթացը:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սամվել Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում Վանաձոր քաղաքի թիվ 23/29 ընտրատեղամասում իրեն պատկանող ՀՀ քաղաքացու անձնագրով ժամը 12:08-ին քվեարկել է, ապա նույն օրը, ժամը 19:53-ին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ կրկին փորձել է նույն անձնագրով գրանցվել քվեարկության համար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ ընտրողների գրանցման սարքավորման կողմից կրկնակի գրանցման փորձն արձանագրելու պատճառով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս