
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները սեպտեմբերի 29-ին թմրանյութ պատրաստելու և օգտագործելու կասկածանքով, Ձորաղբյուր գյուղում գտնվող մի հողամասի տնակից բերման էին ենթարկել 5 տղամարդու:
Ինչպես հայտնում են ոստիկանությունից, տնակում կատարված տեղազննության ժամանակ, սեղանի վրա հայտնաբերվել են տարբեր չափերի օգտագործված և չօգտագործված ներարկիչներ, որոնց մի մասի մեջ եղել են պինդ նյութեր, մետաղյա աման, որի մեջ եղել է կերակրի սոդա, այլ հեղուկներ և նյութեր, որոնք առգրավվել և ուղարկվել են փորձաքննության:Պարզվել է, որ բերման ենթարկվածներից մեկը իրացնելու նպատակով նշված նյութերից և հեղուկներից փորձել է պատրաստել թմրամիջոց: Ըստ փորձագետի եզրակացության՝ փորձաքննության ներկայացված էմալապատ թասից առանձնացված ընդհանուր 1,5 գ շերտանստվածքում առկա է 0,001545 գ “կոդեին” տեսակի թմրամիջոց: Կատարվում է քննություն: