ArmLur.am-ը տեղեկացավ, որ արդեն վերջնական որոշում է կայացվել եւ խորհրդարանում «Պատիվ ունեմ» դաշինքին բաժին կհասնի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների աշխատասենյակները: Դրանք գտնվում են առաջին հարկում:
«Ժողովուրդ» օրաթերթն այսօր իր համարում գրել էր, որ ԱԺ աշխատակազմը ընդդիմադիր երկրորդ ուժին՝ «Հայաստան» դաշինքին տրամադրելու է խորհրդարանի այն հատվածը, որը երկար տարիներ եղել է ԲՀԿ-ինը, եւ այժմ Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակում կլինի Սեյրան Օհանյանը:
Եվ քանի որ նրանք ունեն 29 մանդատ, կհասկանան՝ այդքանը բավարար է, թե ոչ, եւ հետո միայն կհասկանան, թե ով որ աշխատասենյակում պետք է նստի: