Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3666-ով։ Գրանցվել է մահացության 17 դեպք:
Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման կենտրոնի պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից մինչ օրս հայտնաբերվել է վարակման 407689 դեպք։
Մեկ օրում կատարվել է 42235 թեստ: Համավարակի սկզբից մինչ այսօր բուժվել է 376088, մահացել՝ 5731 մարդ: Վերջին 24 ժամում բուժվել է 1335 պացիենտ:
Ընդհանուր պատվաստվել է 418398, մեկ օրում՝ 13884 մարդ: