Օնլայն տաքսի-ծառայության մինիմալը 600 դրամից դարձել է 1200 դրամ. ահազանգեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տաքսի-ծառայությունների գները զգալի բարձրացել են. ArmLur.am-ը չի դադարում այս խնդրի շուրջ քաղաքացիներից դժգոհություններ ստանալ: Ի դեպ, այս մասին չի լռում անգամ ՀՀ վիճակագրական կոմիտեն, ըստ որի՝ տրանսպորտային ծառայությունների ոլորտում արձանագրվել է 0.2 տոկոս հավելաճ: Հիմնականում բարձրացել են օնլայն տաքսի-ծառայությունների գները: Օրինակ օնլայն տաքսի-ծառայություններից մեկը մինիմալի արժեքը 300-400 դրամից թանկացրել է՝ հասցնելով՝ 800-900 դրամ: Իսկ մեկ այլ օնլայն տաքսի-ծառայության մինիմալը 600 դրամից դարձել է 1200 դրամ: Սրան զուգահեռ, ArmLur.am-ին դիմած քաղաքացիները բողոքում են՝ նշելով, որ Երեւանում տաքսիների դեֆիցիտ են արձանագրել. օրվա երկրորդ կեսից հետո ազատ մեքենա գրեթե հնարավոր չէ գտնել։

Պարզվում է՝ վարորդներ կան, որոնք հրաժարվում են այս շոգերին մեքենա վարել. օդորակիչ չեն կարող միացնել, որովհետեւ դրա համար ավելի շատ վառելիք է ծախսվում: Բացի այս, կան նաեւ վարորդներ, որոնք այս օրերին նախընտրում են իրենց սեփական ավտոմեքենաներով զբոսաշրջիկների պատվերներ ընդունել: Եւ այս հարցում եւս մրցակցության պաշտպանության հանձնաժողովը չի կարող միջամտել եւ գների վերահսկողություն իրականացնել, քանի որ շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ չկան:

Ս.Հ.




Լրահոս