Հայտնի իտալական ակումբը սնանկ է ճանաչվել ու տեղափոխվել է D սերիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Կիևոն» ճանաչվել է սնանկ ու վերջնականապես դուրս է մնացել Բ սերիայից: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:

Ակումբը բողոքարկել է որոշումը, սակայն մերժում է ստացել: Բ սերիայում «Կիևոյի» տեղը կզբաղեցնի «Կոզենցան», իսկ «Կիևոն» նոր մրցաշրջանը կսկսի սիրողական D սերիայում:

Ակումբը սնանկ է ճանաչվել տնտեսական վիճակի ստուգումից հետո, քանի որ չի կարողացել հիմնավորել իր տնտեսական կայունությունը:

Նախորդ մրցաշրջանում ակումբը 38 խաղում վաստակել էր 56 միավոր՝ զբաղեցնելով Բ սերիայի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը:

«Կիևոն» հիմնադրվել է 1929 թվականին, մասնակցել է Ա սերիայի 17 մրցաշրջանի: Ակումբի ամենալուրջ հաջողությունը եղել է չեմպիոնությունը Բ Սերիայում՝ 2007-2008 մրցաշրջանում:




Լրահոս