ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուզում եմ ֆորմի մեջ մնամ». մարզումնե՞ր, թե՞ սննդակարգ. ինչպես են երիտասարդները նախընտրում նիհարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես ամռանը շատերն են ուզում ազատվել ավելորդ քաշից, վարել առողջ ապրելակերպ։ Թվում է, թե հեշտ գործ է։ Միայն համացանցում նիհարելու հազար ու մի մեթոդ կա՝ դիետաներ, մարզումներ տնային պայմաններում. կամ մարզասրահ այցելու լավ առաջարկներ:

Մասնագետները խորհուրդ են տալիս պլանավորել նիհարելը երկարաժամկետ, այսինքն չդնել նպատակներ մեկ ամսում մեծ կիլոգրամներ կորցնելու համար, այլ դնել ռեալ նպատակներ, որոնք որ չեն վնասի առողջությանը. դիետոլոգ-էնդոկրինոլոգ Անուշիկ Միրզոյանի խոսքով՝ նիհարելու նորման համարվում է 6 ամսում ներկա պահի քաշի 10-ից 15 տոկոս իջեցումը:

Դիետոլոգը հավելեց նաև, որ եթե քիչ կալորիա ենք ուտում, ապա օրգանիզը բացի ճարպից այրում է նաև մկանները, որը բերում է քաշի կտրուկ նվազման, ինչ էլ բերում է տարբեր տեսակի վատ հետևանքների և նկատեց, որ ճիշտ սնվելուն զուգահեռ անհրաժեշտ է նաև ֆիզիկական ակտիվություն, որը նիհարելու գործընթացում կազմում է 20 տոկոս, 80 տոկոսը բաժին է ընկնում սննդակարգին.

ArmLur.am-ն այցելեց նաև մարզասրահ՝ տեղում հասկանալու համար, թե երիտասարդները ինչ նպատակով են հաճախում մարզասրահներ և ինչ արդյունքներ են գրանցում:

Սակայն պետք է փաստենք, որ յուրաքանչյուր օրգանիզմ ունի նաև իր պահանջները և առանձնահատկությունները, որոնք դիտարկելով էլ պետք է ընտրել ճիշտ մոտեցում՝ ցանկալի արդյունքի հասնելու համար՝ համապատասխան սննդակարգով և անհատական ֆիզիկակական ակտիվությամբ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիաննա Խաչատրյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս