Շոյգուն հանդիպում է ունեցել Արշակ Կարապետյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Արշակ Կարապետյանին: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում կատարելով իր ​​աղբյուրներին:

Ըստ ինսայդերների` Կարապետյանը Մոսկվա է ժամանել հուլիսի 27-ի առավոտյան: Բանակցությունները կրել են ոչ հրապարակային բնույթ, ուստի հանդիպման թեմաներն ու մանրամասները դեռ հայտնի չեն: Նշվում է, որ նախորդ օրը կողմերը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության ապահովման վերաբերյալ հարցեր:




Լրահոս