Վաղը ԵԱՀԿ առաքելությունը հերթական պլանային դիտարկում է անցկացնելու Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում:Դիտարկումն անցկացվելու է Թովուզի շրջանում։ Ադրբեջանական կողմից դա իրականացնելու են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը (Հունգարիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա)։Հայկական կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Անթալ Խերդիչը (Հունգարիա) եւ Ուիլյամ Փրայորը (Մեծ Բրիտանիա)։
Հերթական դիտարկումը հայ-ադրբեջանական շփման գծում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ