
Իրանի Գերագույն դատարանը անփոփոխ է թողել երկու ադրբեջանցիներին` Մուհամմադ մարգարեին վիրավորելու համար մահապատժի ենթարկելու դատավճիռը:
Ըստ իրանական ԶԼՄ-ների, Սաադուլլահ Ֆազելին դատապարտվել է մահապատժի երեք անգամ, իսկ Յուսեֆ Մեհրադը` մեկ մահապատժի:
Հաղորդվում է, որ Յուսեֆ Մեհրադը ձերբակալվել է 2021 թվականի ապրիլի 24-ին Արդեբիլում և տեղավորվել Էրակ քաղաքի բանտ, որտեղ նա սպասում էր Գերագույն դատարանի որոշմանը:
Պատժի կատարման ամսաթիվը չի նշվում: