ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված հազար խոշոր հարկատուների ցանկում հետաքրքիր փոփոխություններ են տեղի ունեցել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ցանկում տեղ են գտել նաեւ ՀՀ պետական գերատեսչությունները: Այդ ցանկում է նաև Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն այս տարվա հունվար-հունիս ամիսներին պետական բյուջե կատարել է 2 մլրդ 179 մլն 337 հազար դրամի չափով հարկային վճարում: Իսկ ահա այս տարվա հունվար-մարտ ամիսներին այս կառույցը պետական բյուջե վճարել է 1 մլրդ 183 մլն 600 հազար դրամի հարկ ու տուրք: Այսինքն 996 մլն 331 հազար դրամով ավելացրել է հարկերը: Ի դեպ, հարկերի մեծության հաշվարկն իրականացվել է նոր մեթոդաբանությամբ. ՀՀ կառավարության նախորդ տարվա դեկտեմբերի 24-ի որոշմամբ՝ նոր ցանկերում ներառվում են բոլոր տնտեսվարողները` անկախ կազմակերպաիրավական ձևից:
Ս.Հ.